News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունն ինքն էլ չգիտի ինչ անել, անորոշության մեջ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՕԵԿ-ին կհաջողվի տեղ գրավել ընդդիմադիր դաշտում:

«ՕԵԿ-ն այս պահին ընդդիմադիր դաշտում չէ: Այս կուսակցությունը կողմնորոշվելու խնդիր ունի, իր ապագան ինչպես տանի եւ ուր կհասնի, ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ: Դառնալ ընդդիմությո՞ւն, թե ինչ-ինչ հույսեր կապել Սերժ Սարգսյանի կամ այլ կարկառուն սուբյեկտների հետ եւ շարունակվել օգտվել առանձին ռեսուրսներից: Դեռ հստակ ուղի ընտրված չէ, իրենք իրանց մեջ դեռ չեն կողմնորոշվել»,- ասաց նա:

Թե ինչու է ՕԵԿ-ը դուրս եկել կոալիցիայից, քաղաքագետը համոզված է, որ նույնիսկ կուսակցությունն այդ մասին չգիտի:

«Չեմ կարող միանշանակ ասել, որ գործուղվել է ընդդիմություն, ես գտնում եմ, որ որոշակի անորոշություն է առաջացել, որը չի բավարարվել ՕԵԿ-ին եւ թե ինչ պիտի անի ինքն էլ չգիտի: Շատ մեծ հաջողությամբ կարող է բոլոր գործընթացներից դուրս գալ»,- ավելացրեց Սարո Սարոյանը:

Նշենք, որ ապրիլի 16-ին «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո խմբակցության պատգամավորը հայտարարեցին, որ դուրս են գալիս կոալիցիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ