News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Հայաստանի ամբողջ քրեաօլիգարխիկ «կլանները» մուտք են գործելու կառավարություն եւ մսխեն բյուջեն: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:

«Հանրապետական կուսակցությունը ներկայացնում է քրեաօլիգարխիկ տարբեր կլանների համաձուլվածք, որն այսօր Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մտնում է կառավարություն, որտեղ էլ ամբողջ բյուջեն մսխելու են: Նախարարությունները բաժանելու են իրար մեջ եւ բյուջեն վատնելու են: Հիմա եկել է բյուջեն բաժանելու հերթը»,- ասաց նա:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը հենց բյուջեն բաժանելու համար է վարչապետ նշանակել Հովիկ Աբրահամյանին. «Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ ժողովրդի համար ավելի վատ է լինելու: Հատկապես առաջին հերթին սա իրենց վրա կզգան պետական ծառայողները, ովքեր եթե հույսեր են կապում աշխատավարձի բարձրացման հետ, ապա դա չի լինելու: Սոցիալական ոչ մի նախագիծ չի իրականացվելու»:

Հարցին՝ հնարավոր է Հովիկ Աբրահամյանի նշանակումով նախագահն իշխանությունն է նրան հանձնում, Սարո Սարոյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը նախագահ եւ վարչապետ չի լինելու, որով էլ պայմանավորված էր Հովիկ Աբրահամյանի նշանակումը, իսկ վերջինս կապահովի, որ Սերժ Սարգսյանի մինչեւ վերջ կպաշտոնավարի եւ հետո կհեռանա իր թալանածն ու կուտակածը վայելելու»:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ապրիլի 13-ին:

Տպել
Ամենաշատ