News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կուբանում ոստիկանի մեղքով տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի արդյունքում երեք մարդ է մահացել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

ՆԳՆ քաղաքային վարչության տվյալներով, Renault Megane մակնիշի ոստիկանական ավտոմեքենայի վարորդը «Կովկաս» մայրուղու վրա հակադարձ երթեւեկության գոտի է մտել, որտեղ եւ բախվել է ВАЗ-21140 մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի արդյունքում մահացել են ВАЗ-21140-ի վարորդը եւ երկու ուղեւորներ: Եվս երկու տուժածների, մեկական` յուրաքանչյուր մեքենայից, հիվանդանոց են տեղափոխել: Ավելի ուշ գործակալությունն իր աղբյուրներից տեղեկություն է ստացել, որ ավտովթարի երեք զոհերը Հայաստանի քաղաքացիներ են:

Նույն աղբյուրից ստացված տեղեկություններով, օրինապահը փորձել է փախուստի դիմել, սակայն նրան կանգնեցրել են: Ներկայումս ծառայողական քննություն է ընթանում, որի արդյունքում ոստիկանը կհեռացվի ներքին գործերի մարմիններից եւ քրեական պատասխանատվության կենթարկվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ