News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդեն մի քանի օր չդադարող տեղատարափ անձրեւների պատճառով Սերբիայի արեւմտյան շրջաններում ուժեղ ջրհեղեղներ են սկսվել: Մի քանի բնակավայրերում, այդ թվում` Պոժեգա քաղաքային համայնքում արտակարգ իրադրության ռեժիմ է հայտարարված: Ինչպես համայնքի ներկայացուցիչ Միլովան Միխովիչն է տեղեկացրել, քաղաքում շուրջ 50 տուն եւ հազար հեկտար հողատարածքներ են ջրի տակ անցել: Ներկայումս բնակիչների տարհանում է իրականացվում, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Զաեչարա շրջանում քանդվել է Բելի-Տիմոկ  գետի վրա կառուցված պատնեշը: Կրուշեվցա բնակավայրի 50 դպրոցականներ լեռնային խրճիթներից մեկում «թակարդն» են ընկել` հարակից ճանապարհներն արգելափակած սողանքների պատճառով: Ջրով են ծածկվել հազարավոր հեկտարներով վարելահողներ եւ պտղատու այգիներ: «Սերբիայի ճանապարհներ» պետական ձեռնարկությունը Յոշանիցի գետի` ափերից դուրս գալու պատճառով մի շարք մայրուղիների փակման մասին է հայտարարել: Տարհանվել են մերձակա գյուղերի բոլոր բնակիչները: Կրալեվո քաղաքին մոտ գտնվող գյուղերից մեկում կամուրջ է քանդվել, իսկ ավտոճանապարհի մեծ մասը սողանքով է ծածկված:

Ջրհեղեղի հետեւանքների վերացմանը ներգրավվել են երկրի փրկարար ծառություններն ու զինված ուժերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ