News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ով օրերս դիմում էր գրել մանդատը վայր դնելու մասին, ապա հետ վերցրել իր դիմումը՝ հանդես է եկել համապատասխան պարզաբանմամբ, հաղորդում է Zham.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Իրականությունը մեկն է: Ես ունեմ անձնական խնդիրներ, որոնց բերումով բացակայում եմ Հայաստանից: Ես կրկնում եմ՝ անձնական խնդիրներ: Հենց դրա պատճառով էլ գրել եմ երկու դիտում՝ դուրս գալ ԲՀԿ խմբակցությունից, եւ ընդհանրապես վայր դնել իմ պատգամավորի մանդատը:

Ես եղել եմ Գագիկ Ծառուկյանի մոտ: Ասել եմ իրականությունը, ասել եմ, որ իմ պատճառով չպետք է տուժի կուսակցության հեղինակությունը:

Ես ուզում եմ, որ բոլորը մեկընդմիշտ հասկանան՝ ես չեմ արել եւ չեմ անելու մի քայլ, որից հետո կամաչեմ նայել իմ ընկերների ու առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի աչքերին: Եթե ինչ որ բան ճիշտ չեմ արել, ես պատրաստ եմ տղամարդավարի ներողություն խնդրելու: Ես իմ բոլոր խնդիրները ներկայացրել եմ եւ հիմա ինչպես կորոշի կուսակցության նախագահը, այնպես էլ կլինի:

Կորոշի, որ ես մնում եմ խմբակցությունում եւ մնում եմ պատգամավոր՝ ես կմնամ:

Կորոշի, որ ես պետք է հեռանամ, ուրեմն ես կհեռանամ: Ուրիշ ասելիք ես չունեմ»:

Տպել
Ամենաշատ