News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բջջային հեռախոս չի օգտագործում, նախընտրում է կապի այլ տեսակներ: Այդ մասին հայտարարել է մախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինը բջջային հեռախոս չի օգտագործում. նա նախընտրում է կապի այլ տեսակներ: Սակայն ակտիվորեն օգտվում է համացանցից»,- ասել է Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքերը ներկայացված են հեռուստահաղորդման գովազդում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընդ որում լրագրողների զարմանք այն կապակցությամբ, որ Պուտինը SMS-հաղորդագրություն ուղարկել ընկերոջն ու «պատասխան սմայլ ստանալ», Պեսկովը մեկնաբանել է «յուրաքանչյուր քաղաքական գործիչ միայնակ է» արտահայտությամբ: Նա նշել է, որ Պուտինը լավ ընկերներ ունի, եւ նրանց մտերմությունը նախագահն հաստատվել են պատժամիջոցներով:

«Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի լավ ընկերներ: Պուտինի նկատմամբ մտերմությունը հաստատվել է պատժամիջոցներով: Եվ նա հպարտանում է իր ընկերներով: Նա միայնակ քաղաքական գործիչ է, ով բազմաթիվ լավ ընկերներ ունի»,- եզրափակել է նախագահի մամուլի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ