News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԻԱՆ-ում, այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 19.16 ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 5ա շենքի բակում այրվում է մեկ հարկանի սեփական տուն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ՕԽ-ն և ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել , որ այրվում է Գյուբեկյան փողոցի Հ.Ռ.-ին, Տ.Ս.-ին և Ն.Մ.-ին պատկանող 38/2 տան տանիքի փայտե կառուցատարերը (100 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.42-ին, մարվել` 19.47-ին:

Այրվել է Հ.Ռ.-ին, Տ.Ս.-ին և Ն.Մ.-ին պատկանող թիվ 38/2  «բ», «գ» և «դ» տների ընդհանուր տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ), Տ.Սաֆարյանի խոհանոցի կախովի առաստաղը (9 քմ) և Ն.Մ.-ի ննջասենյակը` գուքով (10 քմ):

Տպել
Ամենաշատ