News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները Սուրբ Հարության տոնին այսօր՝ ապրիլի 19-ին, հանրապետության հրապարակում եկեղեցուց բերված  մոմերով խաչ կազմեցին:

Ակցիայի մասնակիցները երթով հանրապետության հրապարակ գնացին Սուրբ Սարգիս եկեղեցուց՝ ճրագալույցի սուրբ պատարագից հետո: Երիտասարդները, ջահերը երկինք պարզած,  հրապարակում կանգնեցին մի քանի րոպե: Ֆլեշմոբը ուղեկցվեց հոգևոր երգերով, որոնք կատարում էին եկեղեցական երգչախմբերը:

 «Ակցիայի նպատակը Քրիստոսի հարության տոնը հիշատակելն է: Ջահերով քայլեցինք եկեղեցուց մինչև հրապարակ, ֆլեշմոբ արեցինք, շարականներ երգեցինք զուտ ժողովրդին հիշեցնելու համար, որ այսօր Քրիստոսը հարություն առավ»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ այսօր հայ առաքելական եկեղեցին Զատկի Ճրագալույցն է նշում: Ավագ շաբաթը  նվիրված է Հիսուս Քրիստոսի հուղարկավորության հիշատակին: Այսօր երեկոյան Ճրագալուցի սուրբ պատարագ է մատուցվել, որի ավարտին ավետիս է ազդարարվել` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Տպել
Ամենաշատ