News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե Ռուսաստանը ներխուժի Արեւելյան Եվրոպա, ԱՄՆ-ը պատրաստ է անհատական պատժամիջոցներ կիրառել Վլադիմիր Պուտինի դեմ: «The Times» թերթը հաղորդել է Շվեյցարիայում ՌԴ նախագահի հաշիվների սառեցման հնարավորության մասին:

ԱՄՆ-ը «պատրաստ է հարվածել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ունեցվածքին»: Այդ մասին հայտարարել է բրիտանական «The Times» թերթը Ժնեւում ապրիլի 17-ին կայացած միջազգային հանդիպումից հետո: Ինչպես հաղորդում է պարբերականը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է Կրեմլի ղեկավարի նկատմամբ անձնական պատժամիջոցների մասին, եթե Ռուսաստանը զորքեր մտցնի Ուկրաինայի տարածք: Ընդ որում՝ նշում է թերթը, խոսքը 40 մլրդ դոլարի սառեցման մասին է, որոնք, ենթադրաբար, շվեյցարական բանկերում են պահվում:

«The Times»-ը, վկայակոչելով արեւմտյան հետախուզական ծառայություններին, գրում է, որ Պուտինի անձնական ունեցվածքը կարող է կուտակված լինել «ռուսական էներգետիկ կազմակերպություններում ունեցած բաժնետոմսերի շնորհիվ»: Ընդ որում, նշվում է, որ ՌԴ նախագահի ակտիվներն արտասահմանում նրա անվամբ չեն գրանցված:

Եթե Ռուսաստանի նախագահի դեմ պատժամիջոցներ կիրառվեն, ապա Պուտինի հաշիվների ստուգմամբ կզբաղվի ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հակաահաբեկչական եւ ֆինանասական հետախուզությամն բաժինը: Այն կարող է արգելափակել միջոցները, եթե անգամ օտարերկրյա բանկը հրաժարվի համագործակցությունից, հաղորդում է «Դոյչե Վելլեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ