News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախորդ գիշեր Նովոսիբիրսկի Կիրովի շրջանում Toyota Camry-ի 19-ամյա վարորդը, ով ղեկին ոչ սթափ վիճակում էր, բախվել է Զատկի արարողությանն ու մահացու վրաերթի ենթարկել երկու ոստիկանի:

Պատահարի մեղավորին արդեն ձերբակալել են, նա 19 տարեկան է, ղեկին է գտնվել ոչ սթափ վիճակում:

Ականատեսների խոսքով՝ վարորդը հարվածել է կայանած մի քանի մեքենաների, բախվել Զատկի արարողությանը, հետո երեք հարկանի բնակելի շինության, որտեղ Սուրբ Երրորդության ուղղափառ առաջնորդարանն է: Երբ ամբոխը ցրվել է, մարդիկ տեսել են, որ երթն ուղեկցող երկու ոստիկան է տուժել, ինչպես նաեւ եկեղեցու մեկ հավատացյալ:

Ոստիկանության մամուլի ծառայության տվյալներով՝ կին ոստիկանը զոհվել է շտապօգնության մեքենայում, տղամարդը՝ հիվանդանողում: Հավատացյալի ստացած վնասվածքների աստիճանի մասին ոստիկանությունը չի հաղորդում: ոստիկանությունը ծառայողական ստուգում է նշանակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ