News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինացի իրավապահները ստուգում են զինված բախման հանգամանքները, որոնք տեղի են ունեցել ապրիլի 20-ի գիշերը Դոնեցկի մարցի Սլավյանսկ քաղաքում:

«Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում ապրիլի 20-ին մոտ ժամը 03:00-ին սահմանակետում քաղաքացիների երկու խմբերի միջեւ զինված բախում է տեղի ունեցել, որի հետեւանքով մեկը զոհվել է, երեքը հրազենային վնասվածքներ են ստացել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ: Միջադեպի մանրամասները ճշտվում են»,- հաղորդում է ՈւՆՆ-ը՝ վկայակոչելով ՆԳՆ-ին:

Նշենք, որ Ուկրաինայի Կոմկուսի կայքում հրապարակվել է հաղորդագրություն, որի համաձայն Սլավյանսկում բախման հետեւանքով 5 մարդ է զոհվել՝սահմանակետի 3 պաշտպաններ եւ 2 հարձակվող:

Ինչպես հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել Սլավյանսկի հյուսիսում: Այդ պահին սահմանակետի տարածքում են գտնվել «տեղի անզեն բնակիչներ», ովքեր ստուգում էին Սլավյանսկ մուտք գործող մեքենաները: Սահմանակետին մի քանի մեքենա է մոտեցել, որոնցից կրակ են արձակել: Դեպքի վայր հասած ինքնապաշտպանական ուժերի զինվորները պատասխան կրակով երկու հարձակվողի են սպանել:

Նշվում է, որ ինքնապաշտպանության ուժերը գրավել են չարագործների երկու մեքենա: Դրանցում գտնվել են «Աջ սեկտորի» խորհրդանշան ու զենք, որն Ուկրաինայի բանակին չի պատկանում: Գտնվել են նաեւ օդային լուսանկարման քարտեզներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ