News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի գլխավոր դատախազությունն Ուկրաինայի ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի(ահաբեկչական ակտ, որը մարդկանց մահվան է հանգեցնել) առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետաքննություն է անցկացնում երկրի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Վասիլի Զորյան:

«Մասնավորապես հաստատվել է, որ Վիկտոր Յանուկովիչը, Ալեքսանդր Յակիմենկոն (ՈւԱԾ նախկին ղեկավար) եւ Վիտալի Զախարչենկոն (ՆԳՆ նախկին ղեկավար) նախնական համաձայնությամվ ահաբեկչական կազմակերպություն են ստեղծել, որի գործունեությունը Կիեւի Ինստիտուտյան փողոցում 2014թ.-ի փետրվարի 20-ին մարդկանց զանգվածային սպանության է հանգեցրել, ինչպես նաեւ դրա կազմում են ներառել ՈւԱԾ զինծառայողներին եւ Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերին»,- ասել է Զորյան, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ