News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող Նանտ քաղաքում  Բրետան շրջանի ինքնավարության կողմնակիցների մասնակցությամբ զանգվածային ցույց տեղի է ունեցել: Ցուցարարների հիմնական պահանջն է շրջանի պատմական սահմանների վերականգնումը եւ քաղաքական մեծ ինքնուրույնությունը: Կազմակերպիչների գնահատմամբ՝ հանրահավաքին մինչեւ 15 հազար մարդ է մասնակցել:

Հաղորդում են, որ հանրահավաքի ընթացքում հնչող հիմնական կարգախոսների թվում էին «Վերադարձնել Նանտը Բրետանի կազմ», «Վերականգնել միացած Բրետանը»: Ցույցի հիմնական մասնակիցները բրետոնական «կարմիր գլխարկավորներն» էին, ովքեր անցյալ տարի զանգվածային բողոքի էին դուրս եկել ընդդեմ  նախագահ Ֆրանսուա Օլանդի տնտեսական քաղաքականության: Ցուցարարների պահանջները պաշտպանել են տեղական պատգամավորները բոլոր խորհրդարանական կուսակցություններից:

«Այսօր Ֆրանսիան հանդիսանում է Եվրոպայի ամենանկենտրոնացված պետությունը»,- հանրահավաքի ընթացքում ընդգծել է  քաղաքի քաղաքապետ Կարե Քրիստիան Տրոադեկը, ով երկրում հայտնի է որպես «կարմիր գլխարկավորների» շարժման հիմնական առաջնորդներից մեկը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ բրետանցիները վաղուց են արժանի ավելի լայն ինքնավարության հանրապետության կազմում: «Եկել է ժամանակը, որպեսզի մենք այստեղ՝ Բրետանում, որտեղ 4.5 մլն մարդ է բնակվում, կարողանանք բարձրանալ այն մակարդակին, ինչպես որ եվրոպական այլ շրջաններ, ինչպես գերմանական հողերը, իսպանական նահանգները, ինչպես Շոտլանդիան, ինչպես Ուելսը»:

Ինչպես նշվում է, ցույցի պատճառ է ծառայել նոր վարչապետ Մանուել Վալսի հայտարարությունը, ով ընթացիկ ամսվա սկզբից կառավարության ղեկավարն է: Ներկայացնելով իր կաբինետի ծրագիրը, նա խոստացել է առաջիկա տարիների ընթացքում վարչական պահումների կրճատման նպատակով երկու անգամ կրճատել ֆրանսիական շրջանների թիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ