News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչ 43-ամյա Արտեմ Մինասյանը վարելով Mercedes մակնիշի 34 OM 070 համարանիշի ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում ՝ «Տառերի պուրակի» հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի մեջ գտնվող 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել եւ օգնություն ցուցաբերել քաղաքացիները:

Վթարի պատճառը եղել է այն, որ երբ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար, կտրելով նրա առջեւն ու Mercedes-ի վարորդը, խուսափելով այդ ավտոմեքենային բախվելուց, չի կարողացել կառավարել ավտոմեքենան ու վթարի է ենթարկվել:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Տպել
Ամենաշատ