News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ալժիրի արեւելքում Քաբիլիայի շրջանում զինված գրոհայինների հարձակման հետեւանքով սպանվել  է կառավարական բանակի 11 զինվոր: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 20-ի գիշերը:

Առկա տեղեկությունների համաձայն՝ զինծառայողների ջոկատը հայտնվել է «Ալ-Քաիդայի» դարանակալման մեջ Իբուդրարեն բնակավայրում, որը գտնվում է Ջուրջուրա լեռնազանգվածի ստորոտին: Զինվորները հրամանատարության առաջադրանքները կատարելուց հետո վերադառնում էին մշտական տեղակայման վայր:

Ինչպես նշում են տեղացի դիտորները, արյունահեղ հարձակման հետեւում կարող են կանգնած լինել «Ալ-Քաիդան Մաղրեբի իսլամական երկրներում» ծայրահեղական խմբավորման գրոհայինները, որոնք շարունակում են թաքնվել Քաբիլիայի անտառուտ ու լեռնային շրջաններում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ալժիրում զինված կոնֆլիկտն իշխանությունների եւ արմատական խմբավորումների միջեւ շարունակվում է 1992թ.-ից: Պատճառ է դարձել խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղյալ հայտարարումը, որոնց ընթացքում հաղթանակ էին գրանցել իսլամիստական կուսակցությունները: Ի պատասխան ծայրահեղակաները ահաբեկչական պատերազմ են բռնկել, որին ավելի քան 200 հազար մարդ է զոհ գնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ