News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ալյասկան Ռուսաստանին միացնելու վերաբերյալ միջնորդագիրը հանվել է Սպիտակ տան կայքից, քանի որ չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ:

Որպեսզի ամերիկյան իշխանությունները պաշտոնապես պատասխանեին միջնորդագրին, դիմումն այսօր պետք է նվազագույնը 100 հազար կողմնակից հավաքեր: Քվեարկության ընթացքում այն հավաքել է 42000 ձայն: Ապրիլի 20-ին Սպիտակ տան կայքում միջնորդագրի փոխարեն հայտնվել է գրառում. «Միջնորդագրի ստորագրման ժամկետը սպառվել է, քանի որ այն չի կարողացել հաղթահարել անհրաժեշտ 100 հազար ստորագրության սահմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ալյասկան Ռուսաստանին վերադարձնելու վերաբերյալ միջնորդագիրը հրապարակվել էր մարտի 21-ին: Դիմումի մեջ նշվում էր, որ Սիբիրի բնակիչները Բերինգի նեղուցով անցել են Ալյասկա դեռ շատ վաղ ժամանակներում: Ռուսաստանցիներն առաջին եվրոպացիներն են դարձել, ովքեր 1732թ.-ի օգոստոսի 21-ին հայտնվել են Ալյասկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ