News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են այն մասին, որ դիտակում են հատուկ բանտերի ստեղծման տարբերակ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կալանավորների համար:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ նման ուղղիչ հաստատությունների ստեղծման նպատակը նույնասեռական կալանավորների պաշտպանությունն է:

Հատուկ բանտերում նույնասեռական կալանավորները ստիպված չեն լինի հասարակական օգտագործման վայրերը կիսել մյուս ձերբակալվածների հետ: Նրանք ստիպված չեն լինի համատեղ զբոսանքների դուրս գալ ու մասնակցել հավաքական միջոցառումներին:

Գեյերի իրավունքները պատպանող կազմակերպության կարծիքով՝ երկրում թշնամական վերաբերմունք է նկատվում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձնանց նկատմամբ: Մասնավորապես, թուրքկան բանտերում նրանց մենախցերում են պահում:

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Մուրատ Քոյլուն մտահոգություն է հայտնել կառավարության տվյալ ծրագրի առթիվ: Նրա կարծիքով՝ հասարակությանը գեյերի հետ «համատեղ բնակության» սովորեցնելու փոխարեն կառավարությունը դիտավորյալ մեկուսացնում է նրանց հասարակությունից:

Քոյլուն համարում է, որ դա ոչ այլ ինչ է, քան պատիժ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անցձնաց համար: Նրան նաեւ մտահոգում է այն, որ կառավարության հայտարարությունից որեւէ հստակ առաջարկ չի բխում կալանավորների պաշտպանության վերաբերյալ, որոնք բացահայտ գեյեր չեն հադիսանում:

Նա նշում է, որ նույնասեռականների եւ տրանսգենդերների նկատմամբ բռնության մակարդակը բավական բարձր է: Եւ այստեղ բարդ է ասել, ինչն է ավելի լավ՝ առանձին բանտը, թե մենախուցը սովորական բանտում:

Քոյլուն կարծում է, որ հատուկ ուղղիչ հաստատությունների ստեղծումը չի ավելացի հանրության հանդուրժողականությունը, ինչն էլ նշանակում է, որ սա ընդամենը ժամանակավոր միջոցառում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Roygbiv»-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ