News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելգիացի ոստիկանները մոտ 16 հազար տուգանք են դուրս գրել արագության գերազանցման համար երկրի ճանապարհների մի քանի օր տեւած գործողության ընթացքում: Ոստիկանությունը մոտ 16 հազար ակտ է կազմել 24 ժամվա ընթացքում: Ընդհանուր առմամբ վարորդների մոտ 4 տոկոսին էին պատժել թույլ տված խախտման համար: 72 մարդ արագ վարելու պատճառով զրկվել էր վարորդական իրավունքից:

Արագության ռեժիմին հետեւելու համար ռադարներով զինված ոստիկանները մոտ 500 անցակետ էին սահմանել: Հատկանշական է, որ անցակետերի ընտրության հարցում ոստիկանները դիմել էին բնակիչների օգնությանը, որոնք ավելի քան 50 հազար համապատասխան վայր էին նշել: Գործողությանը մասնակցել է մոտ 700 իրավապահ՝ ինչպես տեղական բաժանմունքներից, այնպես էլ դաշնային ոստիկանության ստորաբաժանումներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ