News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի արեւմուտքում գտնվող Սատակունտա շրջանում, Յամիյարվի վայրում պարաշյուտիստներով, թեթեւ շարժիչային ինքնաթիռի վթարի հետեւանքով 3 մարդ է զոհվել:

Վթարը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին: Փրկարարական ծառայությունն արդեն հայտնաբերել է ինքնաթիռի մնացորդները, որն, ամենայն հավանականությամբ, գետնին հարվածելուց հետո այրվել է: Հրշեջներին հաջողվել է մարել կրակը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Այս պահին՝ տեղական լրատվամիջոցների տվյալներով, գտնվել է եւս երեք ուղեւոր, նրանց վիճակի մասին դեռ չեն հաղորդում: Բացի այդ, եւս երեքը մինչ այժմ համարվում են անհետ կորած: Հստակ հայտնի չէ, թե որքան մարդ է գտնվել ինքնաթիռում:

Իշխանությունները որոնողական աշխատանքներ են սկսել: Ինքնաթիռն ընկել է Յամիյարվիի օդանավակայանի հարեւանությամբ: Այն համարվում է Ֆինլանդիայի պարաշյուտային սպորտի խոշորագույն կենտրոններից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ