News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Պավլոգրադում որոշել է պարեկային ծառայության առանձին հատուկ ջոկատ ստեղծել: Այդ մասին հաղորդում է Նախարարության մամուլի ծառայությունը:

Գերատեսչությունում նշել են, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ապրիլի 20-ին Դնեպրոպետրովսկի մարզում Դնեպրոպետրովսկ-Դոնեցկ մայրուղու վրա երկու անցակետ է այցելել՝ Պոդգորոդնոյե եւ Պավլոգրադ քաղաքների մոտակայքում:

«Տեղում որոշում է ընդունվել պարեկային ծառայության առանձին հատուկ «Պավլոգրադ» ջոկատ ձեւավորել, որը շրջանի ու քաղաքի բնակիչների հասարակական կարգը կպաշտպանի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իր երլույթում նախարարը նշել է, որ քաղաքական բարդ իրավիճակում եւ արտաքին սպառնալիքի ներքո ոստիկանության աշխատակիցների, Ազգային գվարդիայի առաջ առանձնահատուկ առաջադրանքներ են դրված քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության համար, ովքեր նրանցից վճռականություն, պրոֆեսիոնալ գործողություններ ու կարգապահություն են սպասում:

Ավակովը մեկնաբանել է ապրիլի 19-ին Պավլոգրադ քաղաքում անցակետում զենքի կիրառման փաստը եւ ապրիլի 20-ի գիշերը Սլավյանսկում հրաձգության մասին տեղեկությունը: Նա հաստատել է իրավապահների գործողությունների օրինականությունն ու հավելել, որ երկու փաստ առթիվ անցկացվում են ծառայողական ստուգումներ, հաղորդում է ՈւՆՆ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ