News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 20-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցի թիվ 7 շենքի բակում գտնվող տան պատը փլուզվել է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 15 երկհարկանի վթարային շինության 2-րդ հարկի արտաքին պատը` մոտ 2 խմ, 2րդ հարկի սենյակներից մեկի առաստաղին և պատերին առաջացել են տարբեր չափի ճաքեր (1-3 սմ):
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:

Տպել
Ամենաշատ