News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Սեւանա լճում, ջրի մակարդակի իջեցման եւ բարձրացման հետ կապված, առաջացել են մի շարք խնդիրներ. ինտենսիվ կերպով գնում է լճի ճահճացում. այս իրավիճակում լճի համար առաջարկվում է երկու նոր ծրագիր՝ ջրի լրացուցիչ բացթողումներ եւ ձկնաբուծության զարգացում: Այս մասին Գեղարքունիքի մարզում, Գավառի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ նշել է անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Ըստ փորձագետի` ձկնաբուծության ծրագիրն իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր՝ հատկապես կապված օրգանական նյութերով լճի հատակի աղտոտման հետ։ Եվ ջրի բացթողումն այս պահին ընդհանրապես հակացուցված է:

«Այն բլեֆը, որ ասում են, թե մենք ժամանակից առաջ ենք անցել, սուտ է: Այսօր 6.5 մետր բարձրացումն էլ չի փրկի Սեւանին, պետք է ավելի բարձրացնել: Սեւանի հետ կապված ցանկացած որոշում պետք է ունենա մաթեմատիկական մոդելներով սցենարներ, ոչ թե միայն ջրի պահանջի հիմնավորում»,- նշեց փորձագետը,- մինչեւ 2060 թ-ը լիճը կարող է՝ 2 մետրով կիջնի»:

Մյուս «բլեֆը», ըստ Սեյրան Մինասյանի, կապված է ատոմակայանի հետ. «Դա պարզապես շանտաժ է: Չի կարելի ժողովրդին շանտաժ անել եւ ասել, թե ատոմակայանի հովացման համար ջուր չկա: Պոմպը տարեք մի քիչ ներքեւ կամ վերեւ դրեք: Ատոմակայանի համար ջուր կա»:

Եվս մեկ «բլեֆ»` կապված Արարատյան դաշտի հետ. «Արարատյան դաշտը ոռոգելու համար 500 միլիոն խ/մ ջուրը ճիշտ կառավարելու դեպքում լրիվ բավարար է: Արաքսում Ախուրյանի հետ միախառնման կետում մոտ 2 միլարդ խորանարդ մետր ջուր կա, որի կեսը մերն է՝ համաձայն 1927 թ-ի. Թուրքիայի հետ պայմանագրի: Ամեն ամիս հայկական եւ թուրքական կողմերը հանդիպում են, չափում են ջրի մակարդակը , փականները կարգավորում են, հայկական փականների բանալին անցնում է թուրքերին, թուրքական փականների բանալին հայերին: Մեկ ամիս հետո նորից հանդիպում են: Իսկ հայ-թուրքական սահմանում՝ Մասիսի կողմերը, Արաքսի ջուրը հասնում է 3-4 միլիարդ խորանարդ մետրի: Սեւջուր գետի տարեկան հոսքը եղել է 1 միլիարդ խորանարդ մետր: Ուրեմն, Սեւջուրն այդ կետում դարձել է 2 միլիարդ: Խորքային հորերը ծակում են, խմելու այդ թանկարժեք ջուրը հանում են ձկնաբուծարանների, ջերմոցների եւ այլնի համար: Ոչինչ չի վերահսկվում: Սեւջուր գետի վերեւում ջուրը քչացել է, ներքեւում կրկնապատկվել է: Հորերից հանած մաքուր խմելու ջուրը պարզապես նվիրում ենք թուրքերին: Սա է մեր ջրերի կառավարման մակարդակը»,- ասել է փորձագետը:

«Արարատյան դաշտում փորված հորերով իր տարեկան թույլատրելին 700-800 միլիոն խորանարդ մետրն է համարվում, իսկ պաշտոնական թվերով վերցվում է մոտ 1.4 միլիարդ խորանարդ մետր, այսինքն, տեղի է ունենում  ազգային ուեցվածքի վատնում, սա պետական ունեցվածք  էլ չէ, սա հայ ժողովրդի կենսական տարածքի ռեսուրսի վատնումն է»,- նշել է Սեյրան Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ