News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Յուտա նահանգի  Քոլեջ Ուորդ  քաղաքում երեք տարեկան աղջնակը տանը գտել է հոր հրացանը եւ դրանով պատահաբար կրակել կրտսեր եղբոր վրա:

Խաղալիս աղջիկը կրակել է եղբոր որովայնին: Երեխային անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Երեխաների ծնողներն այդ պահին տանն են եղել, սակայն որոշ ժամանակով նրանց անուշադիր են թողել: Նրանք պնդում են, որ հրացանը լիցքավորված չէր, եւ դեռ անհասկանալի է, թե ինչպես էր երեք տարեկան աղջիկը կարողացել  լիցքավորել այն:

Ըստ տեղի լրագրողների` ամենայն հավանականությամբ, միջադեպը դժբախտ դեպք կճանաչեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ