News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն սուր քննադատել է «Սեւոլ» խորտակված լաստանավի նավապետի եւ անձնակազմի որոշ անդամների գործողությունները: Նշելով, որ նրանք առաջիններից մեկն են լքել լաստանավը եւ անօգնական թողել հայուրավոր ուղեւորների, նախագահը նրանց գործողությունները սպանության համարժեք է անվանել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պակ Կըն Հեն  խոստացել է բացահայտել բոլոր խախտումները եւ «քրեական եւ քաղաքացիական պատասխանատվության ենթարկել» բոլոր մեղավորներին` անկախ զբաղեցրած դիրքից:

Լաստանավի խորտակման պատճառների նախնական քննության արդյունքում պարզվել է, որ վթարի պահին նավը վարել է ոչ թե նավապետը, այլ նրա երրորդ օգնականը: Իսկ լաստանավի խորտակման պատճառ կարող էր դառնալ նավի ուղղության կտրուկ փոփոխությունը:

Ապրիլի 21-ի դրությամբ հաստատվել է 64 մարդու մահը, 238 մարդ համարվում են անհետ կորած, փրկվել է 174 մարդ:

Լաստանավում եղել  է 476 ուղեւոր եւ անձնակազմի անդամները: Մեծամասնությունն աշակերտներ են եղել` 325 մարդ, որոնց ուղեկցել է  15 ուսուցիչ:

Խորտակված հարավկորեական լաստանավի նավապետը ներողություն է խնդրել զոհվածների եւ անհետ կորածների ընտանիքներից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ