News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն այսօր՝ ապրիլի 21-ին, մեկնում է Կիեւ, որտեղ մտադիր է քննարկել իրադարձություններն Ուկրաինայում, մասնավորապես, երկրի արեւելքում, ինչպես նաեւ նախագահական ընտրությունների նախապատրաստությունը: Բայդենը հանդիպումներ կունենա Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես նախագահ պաշտոնական Ալեքսանդր Տուրչինովի, վարչապետ Արսենի Յացենյուկի, նաեւ խորհրդարանի առանցքային պատգամավորների հետ, որոնք ներկայացնում են քաղաքական կուսակցություններն ու տարածաշրջանները, հաղորդում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով Սպիտակ Տան մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ փոխնախագահը նախատեսում է նրանց հետ քննարկել Ուկրաինայի տնտեսության կայունացմանը եւ ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը, Կիեւին օգնության տրամադրումը՝ սահմանադրական փոփոխությունների, ապակենտրոնացման, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ մայիսի 25-ին ազատ եւ արդար նախագահական ընտրությունների անցկացման հարցերում առաջընթացի համար»,-ասված է Սպիտակ Տան հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ