News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Զերկալո» ռուսալեզու թերթի լրագրող Ռաուֆ Միկադիրովին ԱՀ ՔՕ-ի  274 –րդ հոդվածով (պետական դավաճանություն, լրտեսություն, 10 տարվանից մինչեւ ցմահ ազատազրկում) մեղադրանք ներկայացնելը բռնապետական վարչակարգի կամայականության հերթական ապացույցն է եւ արգելքը «ժողովրդական դիվանագիտության» եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ ունեցած ցանկացած կապերի հարցում, ասվում է Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հայտարարության մեջ, փոխանցում է contact.az-ը:

«Ռաուֆ Միրկադիրովը հայկական ՀԿ-ների եւ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հետ համատեղ բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակից է, բազմիցս Հայաստան է այցելել: Լինելով Թուրքիայում «Զերկալո» թերթի թղթակից` Միրկադիրովը երեք տարի ապրել եւ աշխատել է Անկարայում, վերլուծական հոդվածներ հրապարակել եւ մասնակցել «ժողովրդական դիվանագիտության» վերաբերյալ հայ-ադրբեջանական ծրագրերին: Ադրբեջանը ԵՄ-ի առաջ պարտավորություններ ունի Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու հարցում:

ԵԱՀԿ ՄԽ-ի պաշտոնական ներկայացուցիչները մշտապես «ժողովրդական դիվանագիտության» աշխուժացման կոչ են անում: Հրադադարի վերաբերյալ պայմանագիր ստորագրելուց 20 տարի անց  պաշտոնական իշխանությունների ջանքերն ապարդյուն են եղել, եւ քաղաքացիական ակտիվիստների ջանքերը համագործակցության վերաբերյալ շատ կարեւոր են: ԵՄ-ի նախաձեռնությամբ ներկայումս հատուկ կառույց է ստեղծվել`«Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման Եվրոպական համագործակցության » (EPNK), որը միավորել է հինգ միջազգային կազմակերպությունների ջանքերը (Conciliation Resources, Crisis Management Initiative, International Alert, The Kvinna Foundation, LINKS):

Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո` Ադրբեջանում հայաստանցի գործընկերների մասնակցությամբ Ադրբեջանում կոնֆերանսներ անցկացնելն անհնար է դարձել: Վերջին 10 տարիներին համատեղ հանդիպումները հնարավոր են  միայն Ադրբեջանի սահմաններից դուրս եւ մասնավորապես` Հայաստանում:

Լրագրող Ռաուֆ Միրկադիրովին ներկայացված մեղադրանքը խաչ է քաշում Հայաստան Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետագա այցերի եւ ժողովրդական դիվանագիտության զարգացման վրա», - ասվում է ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի հայտարարության մեջ:

Ներկայումս Ռ. Միրկադուրովը ԱԱՆ-ի մեկուսարանում է: Քննությունը վարում է քննիչ Իբրահիմ Լեմբերանսկին: Միրկադիրովը ձերբակալվել էր ապրիլի 19-ին, ժ.17.00-ին անմիջապես օդանավակայանում` Թուրքիայից վերադառնալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ