News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Գոլովինյան դատարանը լիազորել է կալանքի տակ առնել 40-ամյա «օրենքով գող» Գեորգի Ջենալիձեին, որ քրեական միջավայրում Գոգի Պիտերսկի անունով է առավել հայտնի: ՌԴ ՆԳՆ Մոսկվային քաղաքային վարչության աշխատայկիցները նրան դեռեւս անցած շաբաթ էին բերման ենթարկել Սմոլնիի փողոցից` երկրի տարածքում անօրինական հիմքերով գտնվելու համար, հաղորդում է Փրայմ Քրայմը:

Ցխալթուբոյի բնակիչ Գեորգի Ջանելիձեն նախկինում Սանկտ-Պետերբուրգի դատարանների կողմից երկու անգամ ազատազրկման է ենթարկվել գողության համար: 1997թ. նա, որպես գող, ճանաչում էր ստացել Մալխազ Մամացաշվիլիի եւ այդ ժամանակ Ռուսաստանի հյուսիսային մայրքաղաքում գործող ողջ վրացական գողական համայնքի կողմից: Սակայն կարճ ժամանակ անց Գոգիի ոչ գողական պահվածքը զրկել էր նրան տիտղոսից` հենց այդ համայնքի, մասնավորապես` Ամբերչիկի, Մուրիկոյի, Պաատա Գորգիշելիի եւ այլոց նախաձեռնությամբ: 1998թ., երբ Գոգին առաջին անգամ ազատազրկվել էր գողության համար, իրենց մահկանացուն էին կնքել նրա երեք կնքահայրերը` Մալխազը, Մուրիկոն եւ Պաատան: Ամբերչիկի նկատմամբ մահափորձ էր իրականացվել 2003թ. Սանկտ Պետերբուրգում, որից կարճ ժամանակ անց նա մահացել էր գերմանական կլինիկաներից մեկում: Այդ իսկ պատճառով, 2004թ. ազատության մեջ հայտնվելու դրությամբ Գոգին այլեւս չէր գտել որեւէ մեկին, ով կարող էր իր հարցով զբաղվել:

Սակայն 2008թ. պատահականությունը օգնության հասավ նրան` «ընտանիք» վերադառնալու հավանություն տվեց Դեդ Հասանը, որին, վրացական գողական համայնքի հետ հակամարտության ֆոնին, հավելյալ մեկ «ձայնը» բոլորովին ավելորդ չէր թվում:

2009թ. Ջանելիձեն երկրորդ անգամ բանտում հայտնվեց` երկու տարով: Պատիժը կրելուց հետո, որպես անցանկալի անձի, նրան Նիժեգորոդյան դատարան էին բերման ենթարկել եւ Ռուսաստանի տարածքը լքելու խոստում ստանալուց հետո բաց թողել: Սակայն Գոգին Սանկտ Պետերբուրգ էր վերադարձել եւ կանխատեսելիորեն Կարդավա եղբայրների կլանին միացել: Գոգիի լիազորություններն, այնուամենայնիվ, հիշյալ շրջանակին չներգրավված գողերի մոտ շարունակում էին կասկած հարուցել: Թեմայի շուրջ նախորդ տարվա մարտ ամսին Մոսկվային ռեստորաններից մեկում Գոգիի եւ Օսետրինայի ու Կվեժոեւիչի միջեւ վիճաբանություն էր սկսվել, որի արդյունքում վերջիններիս թիկնապահները հյուրերի աչքի առաջ ծեծի էին ենթարկել Գոգիին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ