News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ գրողներ, գիտնականներ եւ այս հասարակական գործիչներ դատապարտել են Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնին այն բանի համար, որ նա Բրիտանիան անվանել է «քրիստոնեական»: The Telegraph-ին հանձնված նամակը ստորագրել են 55 հայտնի մարդիկ:

Նրանք հայտարարել են Մեծ Բրիտանիան որպես քրիստոնեական երկիր դիտարկելու կոչերի անթույլատրելիության մասին: Հանձնագրի հեղինակները նաեւ համարում են, որ կառավարության անդամներն իրավունք չունեն նախընտրություն տալ այս կամ այն կրոնին, եւ որ կրոնը չի կարելի խառնել քաղաքականության հետ:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Քեմերոնին դատապարտողների շարքում են գրող Թերրի Փրաթչեթը, ֆիզիկոս Ջիմ Հալիլին, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Սալսթոնը եւ Հարոլդ Քրոթոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ