News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն, այսօր՝ ապրիլի 21-ին, Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի 100-ամյակին նվիրված ցուցահանդես է կազմակերպել՝ «Առաջին համաշխարհային պատերազմ. Դաշնակիցներ, անձեր, կոտորածների փաստեր» խորագրով:

Ժամանակավոր ցուցահանդեսը ներկայացնում է մինչ օրս անհայտ հարյուրավոր օրիգինալ ցուցանմուշներ. Ծաղրանկարներ, փոստային նամականիշներ եւ այլ նյութեր, որոնք վկայում են, թե ինչ դատապարտումների է ենթարկվել Թուրքիան՝  Հայոց ցեղասպանություն իրականացնելու համար:

Ցուցահանդեսը ներառում է բաժիններ հետեւյալ անվանումներով. «Պատերազմ եւ ջիհադ», «Միապետը եւ քարոզչությունը», «Պատերազմ, երեխաներ, քարոզչություն», «Անտանտը եւ քարոզչությունը», «Թուրքիայի կերպարը զինվորական բացիկներում եւ ծաղրանկարներում», «Կովկասյան ճակատ. Պատերազմ եւ հումանիտար օգնություն» եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ