News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է նշանակել եկեղեցու հետ բիզնես անելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը՝ հավելելով, որ դա անտեղի նորամուծություն է:

«Մեռելոցը տեղին չէ, սա նորամուծություն է, որն արեց նախորդ վարչապետը, որը չի համապատասխանում ոչ տոնին, ոչ էլ մեր առօրյա գործունեությանը: Սա անտեղի է, սրա մասին պիտի լուրջ մտածվի: Ի՞նչ իմաստ ունի: Մեկ է՝ ժողովուրդը նույն օրը գնում է Զատիկ շնորհավորելու, իսկ հաջորդ օրն էլ գնում է գերեզմանոց, իսկ նախորդ տարիներին մեկ օրում վերջացնում էին: Ի՞նչ իմաստ ունի աշխատանքից կտրվել, հետո լրացնել: Դա ավելորդ լարվածություն է եւ արդարացված չէ: Եկեղեցու հետ բիզնեսի անելու համար են մեռելոցը մտցրել», չգիտեմ, սակայն որպես ազգագրագետ ասում եմ, որ անտեղի նորամուծություն էր»,- ասաց նա:

Նահապետյանի խոսքով՝ ժողովրդին չպետք է պարտադրել, թե երբ այցելել իրենց մահացած հարազատների շիրիմին. «Գերեզմանոց ժողովուրդն այսպես թե այնպես գնում է, կարիք չկա արտաքին ազդակների միջամտության: Ո՞նց կարելի ա, արտաքին ազդակների միջամտության կարիք չկա ընդհանրապես, բոլորս էլ ծնող ենք կորցրել, զավակ ենք կորցրել եւ գնում ենք այն ժամանակ, երբ մեր հոգին է ցանկանում»:

Ազգագրագետի կարծիքով՝ նոր վարչապետն այս հարցը պետք է քննարկի ազգագրագետների հետ եւ կայացնի ճիշտ որոշում՝ հանելով Տիգրան Սարգսյանի մտցրած «նորամուծությունը»:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ