News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին օրենք է ստորագրել: Օրենքը վերաբերում է այն անձանց, ովքեր ազատ տիրապետում են ռուսերենին եւ ապրում են ԽՍՀՄ տարածքում կամ Ռուսական կայսրությունում` ժամանակակից ՌԴ-ի սահմանների շրջանակում:

Արտասահմանի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը պետք է հարցազրույց անցնի հատուկ հանձնաժողովում: Դրա համար նա պետք է տիրապետի ռուսերենին եւ այն գործածի առօրյա կյանքում եւ մշակութային միջավայրում:

Հարցազրույց կարող են անցնել նաեւ այն մարդիկ, որոնց անմիջական հարազատները (ծնողներ, տատիկ-պապիկներ եւ այլն) ապրում կամ նախկինում ապրել են ԽՍՀՄ կամ Ռուսական կայսրության տարածքում` ժամանակակից Ռուսաստանի պետական սահմանների շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ