News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով կոնտր-ծովակալ Դենիս Բերեզովսկիին հաստատել է ՌԴ Սեւծովյան նավատորմի փոխհրամանատարի պաշտոնում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ղրիմ կատարած աշխատանքային այցի ժամանակ կոնտր-ծովակալ Դենիս Բերեզովսկիին նշանակել էր այդ պաշտոնում:

Հիշեցնենք, որ Դենիս Բերեզովսկին եղել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարը, բայց մարտի 2-ին իր «հավատարմությունն է հայտնել Ղրիմի ժողովրդին»: Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են նրան պաշտոնից հեռացնելու մասին: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Բերեզովսկիին ձերբակելելու եւ կալանավորելու թույլտվություն է տվել: Ուկրաինայի ՌԾՈՒ նախկին ղեկավարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ