News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի դաշնային դատարանում 38-ամյա Մհեր Դարբինյանի գործով լսումները մեղադրական վճռով են ավարտվել: Մեղադրյալին ընդհանուր առմամբ մինչեւ 973 տարվա ազատազրկում է սպառնում:

Նա մեղավոր է ճանաչվել մեղադրական եզրակացության 57 կետերով` կազմակերպված հանցավոր գործունեության եւ դրամաշորթության մասնակցելու շուրջ նախնական պայմանավորվածություն, բանկային եւ կրեդիտային քարտերի հետ կապված մեքենայությունների իրականացում, անձնական տվյալների գողություն եւ հրազենային զենքի տիրապետում, ինչը հատկապես նրան արգելված էր` նախկին դատվածությունների պատճառով:

Ինչպես Կալիֆորնիայի Կենտրոնական օկրուգի դատախազության տարածած հայտարարության մեջ է նշվում, Դարբինյանը, գտնվելով բանտում, մեքսիկական մաֆիայի անդամների հետ համատեղ հանցավոր գործունեության է մասնակցել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դարբինյանին (նույն ինքը` «Կապոնե», «Կեպս» եւ «Հոլիվուդյան Մայք») հիմնականում Հայաստանից ներգաղթած երիտասարներից կազմված եւ 200-250 անդամ ունցող «Հայկական ուժ» հանցագործ խմբավորման պարագլուխն են համարում:

Ավազակախումբը հինգ տարի շարունակ «Հոսանքազրկում» կոդավորմամբ օպերացիայի շրջանակում, մշակման մեջ է գտնվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի, ոստիկանության եւ մի շարք այլ գերատեսչությունների կողմից:

Դատախազության համոզմամբ, դա երկրի ողջ պատմության ընթացքում նման կարգի ամենախոշոր գործն է եղել: Ձերբակալություններն իրականացվել են ոչ միայն Քալիֆորնիայում, այլ նաեւ Դոնվերում եւ Մայամիում:

Ներկայիս դրությամբ դատապարտվել են խմբավորմանը հարած 85 մեղադրյալներ: Երկուսը դատական գործընթացի են սպասում, եւս երկուսը հետախուզման մեջ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ