News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինտերնետում պոռնոգրաֆիայի տարածման դեմ համազգային արշավի շրջանակում, Չինաստանում ոչ պատշաճ բնույթի նյութեր պարունակող շուրջ 110 կայք է փակվել: Այս մասին ինտերնետային տեղեկատվության պետական գրասենյակին վկայակոչելով հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Հաղորդվում է նաեւ, որ արշավի շրջանակում Sina Weibo սոցիալական ցանցի` Թվիթթերի չինական տարբերակի եւ հաղորդագրությունների փոխանակման եւ տեղեկատվության տեղակայման WeChat շարժական սարքավորումների համար նախատեսված ծրագրի ավելի քան 3000 օգտատերերի հաշիվներ, ինչպես նաեւ սեքս-ծառայություններ գովազդող մի շարք օնլայն ֆորումներ են փակվել:

ՉԺՀ-ում հաճախ են ինտերնետում պոռնոգրաֆիական բովանդակությամբ կայքերի տարածման դեմ արշավներ մեկնարկում: Վերահսկիչ մարմինների թիրախում են հայտնվում նաեւ երկրում մեծ պահանջարկ վայելող որոնողական համակարգերը, ինչպիսիք են Google-ը, Baidu-ն, Sina-ն եւ Sohu-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ