News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, կանանց ազգային տոնի կապակցությամբ ապրիլի 20-ի իր ելույթի ընթացքում, քննադատական խոսքեր է հնչեցրել նրանց հասցեին, «ովքեր կանանց հասարակության մեջ որպես սպառնալիք են ընկալում» եւ հայտարարել է, որ Իրանը նախկինի նման գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ է ընթանում:

«Կանայք պետք է հավասար հնարավորություններից օգտվեն, հավասար պաշտպանություն ստանան  եւ հավասար սոցիալական իրավունքներ վայելեն: Իսլամի կանոնները չեն ասում, թե տղամարդը ուժեղ սեռն է, իսկ կինը` թույլ»,-BBC-ին վկայակոչելով նախագահի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սակայն երկրի հոգեւոր իշխանության առաջնորդ այաթոլլա Խամենեին այլ հայացքներ ունի այդ հարցի շուրջ: Գեներային հավասարությունը «արեւմտյան մտքի ամենախոշոր սխալներից  մեկն է», ասել է նա իր մեկնաբանություններից մեկում, հավելելով, որ դեմ չէ կանանց զբաղվածությանը, սակայն չի կարելի մոռանալ «հիմնական հարցի»` կենցաղում եւ ընտանիքում կնոջ ունեցած դերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ