News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը «ոչ մի լավ բան չի անելու ժողովրդի համար»: Այս մասին այսօր` ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը` անդրադառնալով նոր վարչապետի նշանակմանը:

«Ես կանխատեսում էի, որ Հովիկ Աբրահամյանն է լինելու, շանս են տալիս միմյանց: Սերժ Սարգսյանը կառավարությունը տվել, ասել ա, արեք, ու մտածում ա` իր երեք տարիների մասին, որ անփորձանք կառավարի ու գնա: Ոչ մի լավ բան ժողովրդի համար չի լինելու, նախագահն է որոշել` առանց ժողովրդի կարծիքը լսելու»,- ասաց նա:

Նշենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել ապրիլի 3-ին, իսկ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ապրիլի 13-ին:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ