News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը «արժեք չունի, զրոյական է»: Լրագրողների հարցին` ինչպես մեկնաբանել ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուն` այսպես արձագանքեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը:

«Ես չեմ մեկնաբանում Արթուր Բաղդասարյանի արածը, որովհետեւ նա այդքան արժեք չունի, զրոյական է: Մտնում է կոալիցիա, դուրս է գալիս կոալիցիայից: Քառյակ, եռյակ, ընդդիմություն, իշխանություն… քաղաքական ուժերը կարծես թե շանտաժ են անում միմյանց` ասելով, որ ընդդիմություն են մտնում, հետ գնում իշխանություն: Հայաստանում ընդդիմություն չկա, միակ ընդդիմությունը մենք ենք` ժողովրդական ընդդիմություն ենք»,- ասաց նա:

Նշենք, որ ապրիլի 16-ին ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի նիստից հետո խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից:

Տպել
Ամենաշատ