News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գյումրիի 54-ամյա բնակիչ Գեղամ Կոստանյանը այսօր՝ ապրիլի 21-ի առավոտյան, ինքնասպան է եղել՝ նետվելով 5-րդ հարկի իր բնակարանի պատուհանից։

Հարեւաններն առավոտյան ժամը 09:00-ին Գեղամ Կոստանյանի դին գտել են շենքի մուտքի մոտ ու ահազանգել ոստիկանություն:

Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Գեղամ Կոստանյանն օրերս էր վերադարձել Իսպանիայից, որտեղ բնակվում էր երկար ժամանակ։

Գեղամի հարազատները հրաժարվեցին խոսել՝  կատարվածն անվանելով ընտանեկան ողբերգություն։  Հարեւանները միայն պատմեցին, որ Գեղամ Կոստանյանն ամուսնացած էր, ուներ երկու դուստր եւ թոռներ:

Տպել
Ամենաշատ