News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ –արեւմուտքի Դիարբեքիր քաղաքի հայկական «Սուրբ Կիրակոս» եկեղեցում նշել են Զատիկը: Հարյուրավոր հավատացյալներ ներկա են գտնվել Զատկի պատարագին, հայտնում է «Armenian Weekly»-ն:

Ներկաների թվում էր նաեւ Դիարբեքիրի քաղաքապետարանի նորանշանակ ղեկավարներից Ֆիրաթ Անլին, ինչպես նաեւ նախկին քաղաքապետ Սուր Աբդուլա Դեմիրբաշը:

Զատիկի պատարագից հետո եկեղեցում հայ աղջկա մկրտության արարողություն է տեղի ունեցել: Աղջկա ծնողները Սասունից են, այժմ ապրում են Ստամբուլում, սակայն անպայման ցանկացել էին մկրտել նրան «Սուրբ Կիրակոս» եկեղեցում:

Եկեղեցում նույնպես ցուցահանդես էր բացվել` «Հայ ընտանիքի կորսված պատմության ապացույցներ` Դիլդիլյան եղբայրների օբյեկտիվով (1872-1923)» խորագրով:

Նշենք, որ 1400 հավատացյալների համար նախատեսված Դիարբեքիրի «Սուրբ Կիրակոս» եկեղեցին կառուցվել է 1376թ.` Անչեփեք թաղամասում, որը տեղի մահմեդականներն անվանում են «գյավուրների թաղամաս», քանի որ այստեղ մինչեւ Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ քրիստոնյաներ են ապրել:  «Սուրբ Կիրակոս» եկեղեցին 1980 թ.-ից ճակատագրի քմահաճույքին էր մատնվել: Սակայն Ստամբուլում բնակվող  Դիարբեքիրի հայերը եկեղեցու վերանորոգման համար ստեղծել էին  «Սուրբ Կիրակոս» հիմնադրամը: Ծախսերի 70% -ն իր վրա է վերցրել հիմնադրամը, իսկ 30% -ը` Դիարբեքիրի քաղաքապետարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ