News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը չի հասկանում, թե մարդիկ ինչու են այդքան ռեսուրսներ վատնում «կուտակայինի» դեմ պայքարելու համար, քանի որ այդ պայքարը շեղում է հասարակությանը: Այս մասին այսօր` ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Կարապետյանը:

«Հա «Դեմ եմ», հա ի՞նչ: Պայքարը պետք է լինի ըմբոստ, միանգամից, ժողովրդի կողմից, ոչ թե պայմանավորվեն` արի ըսենց անենք, միավորվենք: Կուտակայինի դեմ պայքարը շեղում է հասարակությանը, սա արմատական հարց չի, խնդիր չի, որի մասին բարձրաձայնվի»,- ասաց նա:

Չնայած լայնածավալ պայքարին` Տիգրան Կարապետյանը համոզված է, որ այն հաջողություն չի ունենա: «Կառավարությունը կգտնի մի միջոց` լռեցնելու նրանց: Նոր վարչապետը դեպի լավը ոչինչ չի անելու, իրանց փողե՞րը պիտի բաժանեն ժողովրդին, երբեք չհավատաք»:

Լրագրողների դիտարկմանը, թե ապրիլի 18-ին, Հովիկ Աբրահամյանը եկավ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ հանդիպման, կուսակցության նախագահն ագրեսիվ արձագանքեց. «Հա ի՞նչ, խոստումներ տվեց, հա ի՞նչ»:

Այնուամենայնիվ, ինչու է Տիգրան Կարապետյանն այսքան բացասական տրամադրված շարժմանը, վերջինս այդպես էլ հստակ չպատասխանեց` նշելով միայն, որ պետք չի այսքան ռեսուրսներ վատնել նման «մանր» խնդրի վրա:

Նշենք, որ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը պայքարում է կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դեմ, որի որոշ դրույթներ թեեւ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչվեցին, շարունակում են գործել:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ