News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում Զատկի նախօրեին Մերձմոսկվայի Դոմոդեդովո շրջանում հերոյինի չափաբաժնով ձերբակալվել է «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանը` նույն ինքը`  Արտյոմ Սարատովսկին:

Կիրովականի նախկինում դատված բնակիչ Արտյոմ Սարգսյանը «թագադրվել» էր նախորդ տարվա հունիսին Թուրքիայում` Դաթո Ջանգիձեի, Բոնդո Ստուրուայի եւ այլոց հետ միասին: Գաղտնիք չէ, որ  «նոր արյուն» է պետք հակամարտող գողական կլաններին, առաջին հերթին` երկպառակտչական պատերազմի շարունակության համար:

Արտյոմի «մարտական մկրտությունը» երկար էր տեւել: Անցյալ տարվա հոկտեմբերին Դաթոյի եւ Զլակի հետ նրանք Արմավիրում ցուցադրական հաշվեհարդար էին տեսել տեղի «օրենքով գող» Արա Մուրադյանի ` Դեդ Հասանի վերջին «սանիկի» նկատմամբ: Հիշեցնենք, որ այն ժամանակ  ստացված վերքերից մահացել էր Արայի մերձավորներից մեկը: Ասում են, որ Արտյոմը ամոթանք էր տվել ընկերներին, որ նրանք իրեն սպանության մեջ են ներքաշել, չնայած որ սկզբնապես պատրաստվել էին  «պարզապես զրուցել»: Հավանաբար, Արտյոմին խղճի խայթն էր տանջում, քանի որ ի տարբերություն Դաթոյի եւ Զլակի, ինքը հայ էր` Արայի եւ իր զոհված համախոհի նման:  Հավանաբար նաեւ այն պատճառով, որ Արտյոմի բողոքները չէին հասկացել իր միջազգային ընկերները, հայտնում է «Փրայմ Քրայմը»:

Նաեւ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած կոնֆլիկտը շուտով Արտյոմի համար նոր փորձանք էր բերել` այս անգամ անձամբ իրեն վերաբերող: Լենինականցի  «օրենքով գող» Զապին էր դիմել մի տղամարդ, ըստ որի` Արտյոմը գող չեղած ժամանակ իրեն չէր վճարել նարդիում պարտված խոշոր գումար, իսկ հետո դա թաքցրել էր իր  «կնքահայրերից»: Հայ գողերը կանչել էին Արտյոմին հայրենիք` պարզաբանելու,  սակայն վերջինս տարբեր պատճառներով հրաժարվում է գալ: Եթե միջնորդը չի խաբել, ուրեմն Արտյոմը կզրկվի  անունից, քանի որ  խաղի պարտքը պատվի հարց է, իսկ անպատիվ մարդը գող չի կարող լինել` անկախ կլանային պատկանելությունից, նշում է Փրայմ Քրայմը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ