News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի պաշտոնյաների կոռումպացվածությունն ու ժլատությունը լծակ են դարձել այդ երկրի իշխանությունների վրա ազդելու համար:

Ինչպես գրում է minval.az-ը, վառ օրինակներից մեկն Ավստրիայի ԿԲ-ի, Ադրբեջանի եւ կաշառքների մասին պատմությունն է: Վկայակոչելով հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, այժմ գլոբալ ֆինանսական քաղաքականության փարձագետ Ալֆրեդ Մարթոնին, աղբյուրը մի ամբողջ ցուցակ է ներկայացնում. «Փորձառու հետախույզի դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես ինչ-որ անհամաձայնեցվածությունների պատճառով բախվում է մերկացումների հետ: Այսինքն եվրոպացի եւ ամերիկացի «ընկերները» մեծ քանակությամբ մերկացնող նյութեր ունեն, սակայն ջրի երես են դուրս գալիս հերթական կոնֆլիկտի ամենաթեժ պահին:

2003թ.-ի սեպտեմբերին Financial Times թերթը  հրապարակեց հաղորդագրություն «Մինարեթ» ընկերության հիմնադիր Վիկտոր Կոժենայի շուրջ սկանդալի մասին, ով SOCAR-ի մասնավորեցման համար Հեյդար ու Իլհամ Ալիեւներին, ինչպես նաեւ Ունեցվածքի պետական հանձնաժողովի երկու ղեկավարի 100 մլն դոլար էր փոխանցել: «Կրքերը հանդարտվեցին միայն 2003թ.-ի հոկտեմբերի սկզբին»,- պնդում է աղբյուրը: 2005թ.-ին Վրաստանի հաջողությունների ֆոնի վրա ոչ հրապարակային քննարկումներ սկսվեցին Ադրբեջանի քաղաքական եւ ընտրական համակարգերի վերաբերյալ: «Դրա փոխարեն համաշխարհային հանրությունը տեսավ ոչ միայն «Մոնիտորի» գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանությունը, այլ նաեւ Գաջի Մամեդովի ձերբակալությունը, ով առեւանգում էր բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներին»,- շարունակում է պարբերականը: Հրեական սինագոգն ավերելու սպառնալիքից հետ ԱՄՆ-ի դեմոկրատների թերթը հիշեց այն մասին, որ Ադրբեջանի նախագահը Դուբայում 44 մլն դոլար արժողությամբ 9 վիլլա է գնել:

Փորձագետի խոսքով՝ կան պատմություններ Եվրատեսիլ-2012-ի կապակցությամբ, երբ տասնյակ միլիոնավոր դոլարներ օֆշորային գոտիներ են տեղափոխվել: Նա նշում է, որ պաշտոնական Վիեննան ու Բաքուն գրեթե ընկերացել են: Կապերն այնքան լուրջ են, որ փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2013թ.-ին կազմել է 488 մլն 751.89 հազար դոլար:

Ինչպես նշում է աղբյուրը, ադրբեջանական յուրաքանչյուր ընտանիք օֆշորային գոտիներ գումարներ փոխանցելու հետեւանքով միջինը 40-45 հազար դոլար է կորցնում: Եթե այդ գումարներն ուղղվեն նավթային սեկտորի զարգացմանը, հնարավոր կլինի հազարավոր ժամանակակից ձեռնարկություններ կառուցել եւ միլիոնավոր մարդկանց աշխատանքով ապահովել:

«Ավտորիտար ռեժիմի անբարեխիղճ գործողությունները սեփական ժողովրդի հանդեպ երկարաժամկետ է, իսկ հետազոտական կայքերը, ինչպես օրինակ Wikileaks –ը, շարունակելու են բազմանալ: Ժողովուրդը կիմանա իշխանության գաղտնի գործողությունների մասին: Ավտորիտար ռեժիմի տերերը պետք է հասկանան, որ պաշտոնաթող լինելուց հետո օտարերկրյա բանկերում յուրացրած գումարներից գոյացած հաշիվները սառեցվում են»,- եզրափակում է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ