News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի հայտնի լրագրող, «Այնա-Զերկալո» թերթի աշխատակից Ռաուֆ Միրկադիրովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այս մասին հայտնել է ադրբեջանական «Կոմիտե ընդդեմ խոշտանգումների» ՀԿ-ի նախագահ Էլչին Բեհբութովը:

ԱՊԱ-ն փոխանցում է, որ նրա դեմ մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ  հոդվածով (Պետական դավաճանություն):

Լրագրողը մեղադրվում է  «առանց պետության գիտության Հայաստան մեկնելու եւ այնտեղ մի շարք հանդիպումներ ունենալու համար»: Է. Բեհբութովը նշել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը պատերազմական իրավիճակում են, եւ բանակցություններ վարելու լիազորություններ ունեն միայն նախագահները:

Ըստ Բեհբութովի` առաջիկայում ինքը հանդիպելու է Ռ. Միրկադիրովի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ