News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քիմիական զենքի ոչնչացումից հետո Սիրիայում առկա իրադրությունը կարող է մեկ ակնթարթում փոխվել: Ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք է հայտնել արաբագետ Հայկ Քոչարյանը:

Նրա խոսքով, պաշտոնական Դամասկոսը պարտավորվել է մինչեւ ապրիլի 27-ը ավարտին հասցնել քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: Մինչ այդ եւ Արեւմուտքը, եւ Ռուսաստանը շահագրգռված են նրանում, որ երկրի գործող նախագահ Բաշար Ասադը չխափանի այդ գործընթացը, քանի որ, ինչպես փորձագետն է նշել, գրոհայինների` քիմիկատների պահեստարաններին հասանելիությունը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ողջ միջազգային հանրության համար: Այդուհանդերձ, ինչպես արաբագետն է գտնում, նախագահի` ստանձնած պարտավորությունների իրականացումից հետո, երկրում տիրող իրադրությունը կարող է կտրուկ սրվել` առավել հաճախակի բնույթ կստանան ընդդիմության սադրիչ գործողությունները եւ կվերականգնվի ավազակախմբերի առայժմ սառեցված ֆինանսավորումը:

Նշենք, որ համաձայն ՄԱԿ-ի եւ Քիմիկան զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելության  ղեկավար Զիգրիդ Կաագի հայտարարության, ներկայումս Սիրիայից դուրս է բերվել եւ ոչնչացվել քիմիական զենքի 80 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ