News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մոսկվայում սպանվել է տաջիկստանցի 32-ամյա միգրանտ Մուհամադքարիմ Չալիլովը: Սպանվածի մարմնին դանակի հարվածի 3 հետք է եղել:

Նախնական տվյալով` սպանողներին դեռ չեն գտել:

«Եղբայրս մեզ հյուր էր եկել 4 օր առաջ` հայրիկին տեսնելու, ինքն աշխատում եւ ապրում էր Տվերում: Ողբերգությունը տեղի է ունեցել ամսի 17-ի երեկոյան: Մենք եղբորս հետ դուրս եկանք տնից եւ ուղեւորվեցինք խանութ: Երբ գնում էինք, զգացի, որ  երեք ռուս տղա գալիս են մեր հետեւից, - պատմել է Մուհամադքարիմի կրտսեր եղբայրը: -  Երբ հասանք լուսացույցին, նրանցից մեկն արագ մոտեցավ եւ դանակահարեց իմ եղբորը երիկամների հատվածում, մյուսը` ձեռքին, երրորդը` վզին: Ես փախա:  Երբ նրանք հեռացան, ես մոտեցա եղբորս, նրա վեջին խոսքերն էին`  «զանգիր հայրիկին»: Ես զանգեցի հայրիկին, նաեւ` շտապօգնություն, որը տեղ հասավ մեկ ժամ անց կամ ավելի ուշ»:

Ըստ նրա` նախքան շտապօգնության ժամանումն իր եղբայրը դեռ ողջ էր:

«Սակայն բժիշկները ոչինչ չարեցին եղբորս` ասելով, որ նա շուտով մահանալու է: Հայրիկն արցունքն աչքերին ապարդյուն աղաչում էր, որպեսզի նրանք գոնե սրսկեն եղբորս: Շտապօգնության ժամանելուց 15 րոպե անց նա մահացավ», - ասել է զոհի եղբայրը:

Մահմադքարիմը ունի կին եւ երեք երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ