News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում փակվել են բոլոր բանկերը եւ ոսկերչական խանութները, գրում է «Նովոստի Դոնբասա» թերթը` Twitter-ի միկրոբլոգում:

Հիշեցնենք,  ավելի վաղ ԵԱՀԿ ներկայացուցիչները հայտնել էին, որ առաքելությունը չի կարողանում Սլավյանսկ մտնել: «Մենք լուրեր ունենք Սլավյանսկում բռնությունների մասին, մեր դիտորդները չեն կարողացել մտնել այդ բնակավայր` անվտանգության նկատառումներից ելնելով», - հայտնել էր Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային առաքելության մամուլի գրասենյակի ղեկավար Մայքլ Բոցյուրկիվը: 

Լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ Սլավյանսկում ռուսամետ ակտիվիստները առեւանգել են բելառուսցի լրագրող Դմիտրի Գալկոյին: Այդ մասին վերջինս հասցրել էր գրել Facebook-ում:

Նրա հետ բռնել էին նաեւ իտալացի լրագրողների, սոցցանցում պատմել էր ուկրաինացի լրագրող Դենիս Կազանսկին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տեղի ակտիվիստները ձերբակալել էին Եվրամայդանի լրագրողուհի եւ ակտիվիստուհի Իրմա Կրատին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ