News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Առաջին համաշխարհային պատերազմը առիթ, ժամանակ ու հնարավորություն տվեց Օսմանյան կայսրությանը՝ կյանքի կոչել նախապես մտածված ու պլանավորված հայերի դեմ ուղղված հանցագործությունները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, «Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատը. Ցեղասպանություն, փախստականներ եւ մարդասիրական օգնություն» անվանումը կրող գիտաժողովի ժամանակ նշել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար շատ կարեւոր են Առաջին համաշխարհային պատերազմի բոլոր դրվագները, հատկապես Կովկասյան ճակատում տեղի ունեցած, քանի որ այստեղ ռազմական գործողությունները ընթանում էին Հայոց ցեղասպանության իրականացման ֆոնին: «Այս տարի նույնպես թուրքական իշխանությունները փորձում են թաքցնել իրենց երկրում Հայոց ցեղասպանության մասին համաշխարհային հիշողությունը: Այդ հանգամանքը պետք է նպաստի նրան, որպեսզի մենք ողջ ժողովրդով աշխարհին ներկայացնենք ճշմարտությունը, ոչ թե քարոզչություն: Ի վերջո, Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի հիշողության եւ պատմության մի մասն է, այլեւ Թուրքիայի եւ թուրք ժողովրդի»,-ընդգծել է Դեմոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ