News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության մի քանի անդամ այսօր՝ ապրիլի 21-ին, Երեւանի  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրազեկման ակցիա անցկացրին: Ակցիայի մասնակիցները  մարդկանց իրազեկեցին, որ ՍԴ որոշումից հետո գործատուներն իրավունք չունեն առանց աշխատողների համաձայնության նրանցից պահումներ կատարել:

«Կառավարությունն այժմ լծակներ չունի ժողովրդին տույժերի ենթարկելու: Ձեր գործատուին թույլ մի տվեք, որ Ձեր կամքին հակառակ պահումներ անի: Օրենքը թույլ է տալիս: Արդեն 70-80 գործատու պահումներ չեն կատարում: Մենք չենք ամաչում քայլել բակերում եւ մարդկանց իրազեկել, որ դուրս գան պայքարի: Մենք չենք հանձնվելու, պայքարելու ենք այնքան, մինչև ոչ ոքից պահումներ չկատարեն»,- շենքերի բակում բարձրախոսով հայտարարեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ պայքարին: Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են համայնքներում մարդկանց իրազեկել այնքան ժամանակ, մինչև նրանք պատրաստ չլինեն դուրս գալ փողոց և պայքարել:

«Մինչեւ հիմա մենք հիմնականում քաղաքի կենտրոնում ենք թռուցիկներ բաժանել, ցույցեր, երթեր կազմակերպել: Այդ դեպքում մարդիկ, որոնք այլ համայնքներում են ապրում, տնից քիչ են դուրս գալիս, միգուցե լավ իրազեկված չլինեն: Այդ պատճառով համայնքներում իրազեկման մեթոդը նույնպես օգտագործում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Ավետիսյանը:

Իրազեկման ակցիային բնակիչները հետևում էին շենքերի պատուհաններից,  բակերում կանգնած: Թե երեխաները, թե տարեց մարդիկ իրենց աջակցությունն էին հայտնում, հաջողություն մաղթում նրանց: Շատերը  զրուցում էին ակցիայի մասնակիցների հետ՝ ասելով, որ թեեւ օրենքն  իրենց վրա չի ազդում, բայց իրենք նույնպես դեմ են:

«Ես դեմ եմ այդ օրենքին, եթե այսպես լինի, հնարավորություն լինի, հենց այսօր էլ երեխեքիս հետ կգնանք այս երկրից: Ես մայր եմ, բոլոր երեխաների անունից եմ ասում՝ դեմ եմ: Ոչ ոք չի կարող այսպես ամուսնանալ, ընտանիք կազմել»,- իր վրդովվմունքը հայտնեց բնակչուհիներից մեկը:

«Եթե էս օրենքն ընդունվի, սաղս պիտի յուբկա հագնենք ու ֆռֆռանք»,- իր կարծիքը հայտնեց մի քաղաքացի, որը երևիտասարդներին հորդորեց հորդորեց չհանձնվել։

Հիշեցնենք, ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում՝ պարտադիր բաղադրիչը, եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար։ Որոշումից մեկ օր անց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ օրենքը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, եւ մինչեւ այդ գործատուները շարունակելու են աշխատավարձերից պարտադիր 5% պահումները կատարել:

Տպել
Ամենաշատ