News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը վերջին հինգ տարում Կենտրոնական Ասիայի երկրներին 4,5 մլրդ դոլարի օգնություն է հատկացրել, ապրիլի  21-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

Ըստ ԱԳՆ-ի`«վերջին հինգ տարիներին օգնության ծավալը կազմել է 4,5 միլիարդ դոլար. երկկողմ հիմքով`  2,7 միլիարդ դոլարից ավելի, միջազգային բազմակողմանի կառույցների գծով` 1,7 միլիարդ դոլարից ավելի»:

«Այս թվերը ներառում են նաեւ Ռուսաստանի առաջ մի շարք պետությունների արտաքին պարտքերը չեղյալ հայտարարելը, նրանց բյուջեներին աջակցությունը, տնտեսությունների սուբսիդավորումը` էներգակիրների առանց հարկերի մատակարարումների ճանապարհով», - հավելել են նախարարությունում:

Ռուս ժողովուրդը մարդասիրական օգնության կարգով Կենտրոնական Ասիայի  մի շարք պետությունների եղբայր ժողովուրդներին է փոխանցել հարյուր հազարավոր տոննա սննդամթերք եւ տասնյակ տոննա գույք: Ռուսական պետբյուջեի հաշվին տրամադրվել է ավելի քան 10 հազար կրթաթոշակ, պատրաստվել են հազարավոր մասնագետներ` գյուղատնտեսության եւ պետմարմինների համար: Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների զարգացման գործում ունեցած ներդրումը ապահովվում է ռուսական ներդրումներով: Ներկայումս կուտակված ներդրումների ծավալը կազմում է 16,4 միլիարդ դոլար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ միայն 2013թ. Կենտրոնական Ասիայից եկվորները հայրենիք են փոխանցել 12 միլիարդ դոլար: Տարածաշրջանի մի շարք երկրների համար այդպիսի  փոխանցումների մասնաբաժինը կազմում է մինչեւ ՀՆԱ 48%:

Բացի դրանից` «տարածաշրջանի երկրների բարենպաստ արտաքին պայմանները զարգացնելու նպատակով  Ռուսաստանը նաեւ  ռազմատեխնիկական օգնություն է ցուցաբերում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ