News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բոսֆորի նեղուցի տակով անցկացվելիք 1,3 մլրդ դոլար արժողությամբ ավտոմոբիլային թունելը Ստամբուլի երկու հատվածներն իրար կմիացնի: Իշխանություններն այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն առավելագույն ակտիվացնելու հանձնարարական են տվել, որպեսզի 2015թ. գարնանը թունելը շահագործման հանձնվի:

Եվրասիական հինգ կիլոմետրանոց ավտոմոբիլային թունելն իրար կմիացնի քաղաքի ասիական մասում գտնվող Քադըքեյ եւ եվրոպական մասում գտնվող Ենիքափը թաղամասերը: Ներկայումս այդ հեռավորությունը հաղթահարելու համար, երբ անհրաժեշտ է մի քանի կամուրջներ անցնել եւ քաղաքային խիտ շինությունների գոտին հատել,  40 րոպեից մինչեւ 1 ժամ 30 րոպե է հարկավոր լինում: Թունելի շահագործմամբ մի թաղամասից մյուսը հասնելու համար արդեն շուրջ 15 րոպեն բավական կլինի:

Նոր ստորջրյա ավտոմայրուղին նախորդ տարի աշնանը Բոսֆորի տակով բացված «Մարմարայ» երկաթգծային թունելից մի փոքր հարավ կկառուցվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ